News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հարցազրույց է տվել NBC հեռուստաալիքին, որի ժամանակ խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների եւ երկրների միջեւ լարվածության մասին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո «ԱՄՆ-ն եւ Իրանը փոխանակել են զայրալից նամակներ»:

«Ափսոս, որ Միացյալ Նահանգները, հիմնվելով ապատեղեկատվության վրա, հիմնվելով անքաղաքավարության եւ ամբարտավանության վրա, որդեգրել է ուղղություն, որը տարածաշրջանն անչափ մոտեցրել է եզրագծին... Մենք պատերազմին անչափ մոտ էինք»,- հեռուստաալիքին ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Հարցազրույցի ժամանակ Զարիֆը նաեւ մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարին այն բանի համար, որ նա հունվարին երկրների միջեւ ճգնաժամի բարձրակետին Իրանին ուղարկել է «մեծապես անվայելուչ նամակ» եւ Իրանի կառավարությունից խիստ պատասխան է ստացել:

Զարիֆը հայտարարել է, որ Պոմպեոն իր նամակում սպառնալիքներ էր հնչեցրել, որոնք ինքը չի պատրաստվում կրկնել:

«Թող նա ինքն ասի, թե ինչ է գրել այդ նամակում»,- շեշտել է Իրանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ