News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը դատական  հայց կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մաիսն այսօր` փետրվարի 15-ին, հրավիրված ասուլիսին հայտարարեց նա:

«Պատրաստվում եմ դիմել դատարան` պահանջելով ՀՀ վարչապետից, որպեսզի ԱԺ ամբիոնից հերքի իր հայտնած տեղեկությունները կապված իմ վբվերաբերյալ կապված քրեական  գործի հետ եւ ներողություն խնդրի»,-ասաց նա` նշելով, որ դեռ քննարկում են դատական հայց ներկայացնելու մանրամասները:

Նշենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ