News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների, այդ թվում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը  կարող է շատ հետաքրքիր վայր լինել արտասահմանյան ներդրողների համար, որոնք  ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի միմյանց կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Հյուսիսային Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ստևո Պենդարովսկին նշել է  Հայաստանի հետ արդեն երեք տասնամյակ հաստատված դիվանագիտական հարաբերությունների փաստը և նկատել, որ այդ ընթացքում երկկողմ գործակցությունը տնտեսական ոլորտում չի հասել ցանկալի արդյունքների: Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը հավելել է, որ իրենց երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության խորացմամբ ու ընդլայմամբ և պատրաստ են հայ գործընկերների հետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Հյուսիային Մակեդոնիայի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում տեղի ունեցող ժողովդավարական բարեփոխումների ընթացքով: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, պայմանավորվել, որ առաջիկայում երկու կառավարություններն այդ ուղղությամբ կիրականացնեն համապատասխան քայլեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ