News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանում կարող են մահապատժի ենթարկել COVID-19 նոր կորոնավիրուսի ախտանշանները դիտավորյալ թաքցնելու կամ հիվանդի վիճակի մասին տեղեկություններն աղավաղելու համար, նշված է շաբաթ՝ փետրվարի 15-ին, հրապարակված չինական դատարանի հայտարարության մեջ, հայտնում է DW-ն: 

Ճանապարհորդությունների պատմությունը թաքցնելը նույնպես կարող է քրեական հանցագործություն համարվել:  Մարդը, որը դարձել է վարակի աղբյուր եւ հանգեցրել է վիրուսի տարածմանը, կմեղադրվի հանրային անտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ: Նա կարող է դատապարտվել 10-ամյա կամ ցմահ բանտարկության, կամ մահապատժի:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը փետրվարի 15-ին հազացող, ջերմությամբ կամ վիրուսային հիվանդության այլ ախտանշաններով բնակիչներին արգելել է երկրում տեղաշարժվել ավտոբուսներով, գնացքներով եւ օդանավերով: Դրանից բացի, տոներից հետո համաճարակի օջախի գոտուց տուն վերադարձող բոլոր քաղաքացիները պետք է 14 օր տանը մնան կամ բժիշկների հսկողության տակ, իսկ նրանք, ովքեր կարանտինից կհրաժարվեն, կպատժվեն:

Չինաստանում իշխանությունների կողմից ամանորյա տոների երկարաձգումից հետո շատ արտադրություններ այդպես էլ չեն բացվել: Չինաստանի տրանսպորտի փոխնախարար Լյու Սյաոմինը հայտնել է, որ երկրի ներսում ուղեւորությունների թիվը կազմում է նորմալ ծավալի հինգերորդ մասը: Պաշտոնական վերջին տեղեկություններով՝ Չինաստանի մայրցամաքային մասում վիրուսի հետեւանքով մահացել է մոտ 1500 մարդ, վարակված է ավելի քան 66 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ