News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կահիրեի քրեական դատարանը Եգիպտոսի ֆինանսների նախկին նախարարի եղբորը հնաոճ իրերի մաքսանենգության համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է AFP-ը։

Նախկին նախարար Յուսեֆ Գալիի եղբայր Ռաուֆ Գալին նաեւ պետք է 380 000 դոլարի չափով տուգանք վճարի Եգիպտոսից Իտալիա հնաոճ իրերի մաքսանենգության մեջ իր դերի համար։

Նշվում է, որ Գալին միայնակ չի գործել՝ նա ունեցել է երեք հանցակիցներ, այդ թվում Եգիպտոսում Իտալիայի նախկին պատվո հյուպատոս Լադիսլավ Սկակալը, որին հեռակա դատապարտել են 15 տարվա ազատազրկման եւ ավելի քան միլիոն դոլարի չափով տուգանքի։

Ընդ որում, եթե Սկակալի մեղքը ապացուցվի նաեւ նման մեկ ուրիշ միջադեպի հետ կապված, որը նախկինում է տեղի ունեցել, նրա ազատազրկման ժամկետը կարող է կրկնապատկվել։

Եգիպտոսը դիմել է Ինտերպոլին՝ նախկին հյուպատոսի հանդեպ հետախուզում հայտարարելու խնդրանքով։

Գողացված արտեֆակտների ցուցակում են 22 000 ոսկե մետաղադրամներ, 151 արձանիկ, մումիաների հինգ դիմակ, 11 կավե անոթ, երեք կտոր կավե խճանկար եւ փայտե սարկոֆագ։

Թանկարժեք գտածոները հայտնաբերվել էին 2017թ․ Ալեքսանդրիայում՝ դիվանագիտական նավի բեռնախցում, իսկ մեկ տարի անց Իտալիայի եւ Եգիպտոսի իշխանությունների համագործակցությամբ վերադարձվել էին հայրենիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ