News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան շատ լավ հարաբերություններ ունեն, սակայն դա չի նշանակում, որ երկու երկրները ամեն ինչում պետք է համաձայնեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Դա չի նշանակում, որ մենք պետք է ամեն ինչում համաձայնենք»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Մյունխենյան համաժողովում։

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ ոչ մի խնդրի շուրջ լիակատար համաձայնություն չի կարող լինել ցանկացած երկու երկրների միջեւ։ Եթե նման բան կա, ապա դա արդեն մի քիչ հիշեցնում է ճնշում, որի հետեւանքով էլ նման համաձայնությունն առաջանում է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ