News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ձգտում է փոխել իշխանությունը Իրանում, սակայն նա պետք է ընդունի իրերի իրական դրությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Մյունխենյան համաժողովում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ էր, որ մենք մոտ ենք ռեժիմի կրախին։ Ես կարծում եմ, որ նա սխալվում է, եւ ոչ միայն իշխանությունը փոխելու առումով, այլեւ այն ամենի առումով, ինչին նրանք ձգտում են․․․ Նրանք պարզապես պետք է ճանաչեն իրանական ռեժիմի իրականությունը»,- ասել է նա։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Զարիֆը նշել է, որ խոսքը դրանց սկզբի մասին չէ, այլ «բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ-ի վերադառնալու մասին»։ «Մենք բանակցությունների սեղանի շուրջ հանդիպում էինք երեք ամիսը մեկ՝ մինչեւ 2018թ․ ապրիլ»,- հիշեցրել է նա։

Նա նաեւ հիշեցրել է, որ Իրանը նախկինում բանակցում էր ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի հարցով։ «Իմաստ չունի խոսել այն մասին, ինչի մասին դուք խոսել եք։ Դուք միեւնույն ձիու համար երկու անգամ չեք վճարում»,- նշել է Զարիֆը։

2015թ․ «վեցնյակը» (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան) Իրանը մշակել էին Համատեղ համընդհանուր գործողությունների պլան՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Այն սահմանափակում էր Թեհրանի միջուկային գործողությունները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները հանելու դիմաց։ 2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2019թ․ մայիսի 8-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ