News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետությունը, որի քաղաքացիները զոհվել են իրանական հրթիռով խփված ՈՒՄԱ ինքնաթիռում, իրեն իրավունք է վերապահում դիմել միջազգային ինստիտուտներին։ Այս մասին Մյունխենում «Եվրոպական պրավդա»-ի թղթակցին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն։

Թերթը տեղեկացրել է, որ հինգ երկրների նախարարներ Մյունխենում համատեղ հայտարարություն են արել այն մասին, որ Իրանն ի վիճակի չէ գաղտնազերծել «սեւ արկղերը» եւ պետք է հանձնի դրանք մյուս կողմին։ Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է քրեական հետաքննություն սկսել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար եւ անհրաժեշտ է զոհվածների ընտանիքներին փոխհատուցումներ վճարել։

Պրիստայկոն նշել է, որ Ուկրաինան հարաբերական արագ գործողություններ է ակնկալում Իրանից․ «Մենք չենք պլանավորում երկար սպասել։ Մենք խոսում ենք շաբաթների եւ ամիսների, ոչ թե տարիների մասին»։

Թերթի հստակեցնող հարցին, թե գործողությունների բացակայության դեպքում արդյո՞ք իրենք հայց կներկայացնեն միջազգային դատարաններ, Պրիստայկոն պատասխանել է․ «Մենք մեզ իրավունք ենք վերապահում կիրառել միջազգային իրավական գործիքներ, սակայն առայժմ հույսը դնում ենք Իրանի գործողությունների վրա»։

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Շամպանը հաստատել է, որ միջազգային հանրության կարծիքով՝ Իրանը պարտավոր է կատարել այն գործողությունները, որն իրենից սպասում են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ