News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ Twitter-ը հայտարարել է Օլիմպիական խաղերի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էջերի վրա հարձակում գործելու եւ դրա հետեւանքով արգելափակելու մասին, հաղորդում է Reuters-ը:

Ընկերության մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ ակաունտը կոտրել են կողմնակի պլատֆորմի միջոցով:

«Երբ մենք տեղեկացել ենք այդ խնդրի մասին, անմիջապես արգելափակել ենք էջերը, որոնք հայտնվել են վտանգի տակ, եւ սերտ համագործակցում ենք մեր գործընկերների հետ դրանք վերականգնելու ուղղությամբ»,-նշել են սոցիալական ցանցի մամուլի ծառայությունում:

ՄՕԿ-ի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ կոմիտեն հետաքննում է էջերը կոտրելու առնչությամբ պոտենցիալ իրավախախտումը:

Twitter-ում նաեւ հայտնել են, որ նմանօրինակ խնդրի հետ բախվել է նաեւ «Բարսելոնա» իսպանական ֆուտբոլային ակումբը, որում տեղեկացրել են, որ կատարվելու է կիբերանվտանգության հարցով աուդիտ, ուսումնասիրվելու են բոլոր արձանագրությունները եւ հղումները կողմնակի գործիքակազմով՝ նպատակ ունենալով ապագայում խուսափել այդպիսի միջադեպերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ