News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
499.37
EUR
543.06
RUB
6.62
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` փետրվարի 14-ին խոշոր գումարի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արիստակես Ալեքյանը և հայտնել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դռան փականը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի միջից գողացել մետաղական չհրկիզվող պահարանը:

Տուժած Ա. Ալեքյանը իրավապահներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են մոտ 20 հազ. դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և մոտ 2000 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Ալեքյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ