News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սահմանային ծառայության նախկին գործակալը, որը խոստովանել է, որ ներգրավված է եղել թմրանյութերի մաքսանենգության մեջ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, հաղորդում է Fox News-ը:

Թուքսոնի դաշնային դատարանը մեղադրել է 50-ամյա Խոսե Անտոնիո Հանեցին թմրանյութեր պահելու եւ կոռուպցիայի մեջ:

Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Յանեցին կատարել աշխատավարձի հետվճար ավելի քան 340 000 դոլարի չափով, քանի որ սահմանային պարեկային ծառայությունում աշխատելու ընթացքում նա գործել է մաքսանենգների հետ:

Ըստ Արիզոնա նահանգի դատախազության հայտարարության՝ Սահմանային պարեկային ծառայությունում աշխատելու ընթացքում Յանեցն օգնել է մաքսանենգներին սահմանից այն կողմ անցկացնել հազարավոր կգ մարիխուանա եւ ստացել է կաշառք ավելի քան 16 000 դոլարի չափով:

Սահմանային ծառայության նախկին գործակալը հայտնվել է տեսադաշտում, երբ մաքսանենգներից վերցրել եւ տեղափոխել է մարիխուանայով խոշոր փաթեթներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ