News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Toyota ընկերությունը մտադիր է թողարկել C-HR երիտասարդական քրոսովեր, որը «լիցքավորված» է Gazoo Racing բաժնի կողմից:  Կոմպակտ ամենագնացը կհամալրվի 250-ուժանոց 1.6լ ծավալով «տուրբոեռյակով», որն առաջին անգամ ներկայացվել էր Yaris GR ռալլիական հեչբեքի ժամանակ: Մոդելի հիմնական մրցակիցներից մեկը կարող է դառնալ 300-ուժանոց Volkswagen T-Roc R-ն, գրում է Մոտոր-ը:

Բացի հզոր շարժչից, GR վարկածի C-HR քրոսովերը կունենա սպորտային կախոց նոր ամորտիզատորներով, ավելի արդյունավետ արգելակներով եւ կտարբերվի սրահի օրիգինալ դեկորով:

Ակնկալվում է, որ ճապոնական ընկերության ինժեներները կներգրավեն «քաղաքացիական» մոդելներ ստեղծելու գործընթացքում Toyota գործարանի ռալլիների համար աշխատող թիմի մասնագետներին, իսկ կառավարման ընթացքում վարորդի ներգրավվածությունն ապահովելու համար «թեժ» քրոսովերը կստանա այլընտրանք չունեցող 6-աստիճան «մեխանիկա»:

Auto Express-ի կանխատեսմամբ՝ Toyota C-HR GR-ը շուկայում կհայտնվի 2023 թվականից ոչ շուտ: Ակտուալ քրոսովերը թողարկվում է 2016 թվականից եւ անցած տարի ենթարկվել է պլանային ռեսթայլինգի, այդ պատճառով չի բացառվում, որ C-HR «լիցքավորված» տարբերակն ի հայտ կգա միայն երկրորդ սերնդի մոդելում:

Հավանական է, որ Toyota C-HR GR քրոսովերի հետ մեկտեղ շուկայում կհայտնվի Corolla հեչբեքի «թեժ» տարբերակը, որի մրցակիցներն են Hyundai i30 N-ն ու Ford Focus ST-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ