News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
499.37
EUR
543.06
RUB
6.62
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սոն եւ Լուար դեպատրամենտի բնակիչը շահել է 13 մլն եվրո «Լոտո» վիճակախաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Մոլախաղերի ֆեդերացիային (FDJ):

«Այո՛, Սոն եւ Լուարում կա հաղթող»,-փետրվարի 14-ին TF1 հեռուստաալիքի եթերում հանդիսավոր հայտարարել է վիճակախաղի հաղորդավարը:

Վերջին խոշոր շահումն այդ դեպարտամենտում եղել է 2003 թվականին եւ կազմել է 1 մլն եվրո: Ռեկորդը պատկանում է մասնակցին, որը հարստացել էր 15 մլն եվրոյով 2008 թվականին «Եվրամիլիոն» վիճակախաղի շնորհիվ:

Ինչպես հաղորդում է France Bleu ռադիոկայանը, Սիրահարների տոնին «Լոտո»-ի եւս 50 մասնակիցներ շահել են 20 հազարական եվրո:

Ներկայումս հայտնի չէ ջեքփոթը շահողի ո՛չ անունը, ո՛չ քաղաքը, որտեղ նա ապրում է: Ըստ կանոնների՝ նա ունի 60 օր ֆեդերացիայի հետ կապ հաստատելու եւ իր շահումը ստանալու համար, ընդ որում՝ նա կարող է խնդրել չհրապարակել իր անունը:

 «Լոտո»-ի պատմության մեջ ամենախոշոր շահումը կազմել է 24 մլն եվրո, որը ստացել է Վալ դ’Ուազ դեպարտամենտի բնակիչը 2011 թվականին, այնուհետեւ Ժիրոնդ դեպարտամենտից հաջողակն է, որը 2014 թվականին շահել է 23 մլն եվրո, իսկ եռյակը եզրափակում է Փարիզի բնակիչը՝ 22 մլն եվրո շահումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ