News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատից հիասթափված եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը։

«Արցախյան հարցում Փաշինյանից դրական առաջընթաց կամ լուծումներ երբևէ չեմ ակնկալել ու դրա մասին ասել եմ: Մունխենում տեղի ունեցած ցաքուցրիվ, սարկազմախառը խոսքուզրույցը, մեղմ ասած, կոտրեց հնարավոր հույսերը: Ակնհայտ է, որ Փաշինյանն Արցախի կարգավորման հարցում դժվարանում է նույնիսկ պաուզան պահել:

Ալիևը մեկ անգամ ևս նշեց, որ բանակցային գործընթացում hարցը տանում են դեպի փուլային լուծման: Այսինքն, որոշ տարածքների վերադարձ, փախստականների և տեղահանվածների վերաբնակեցում, հարաբերությունների նորմալացում, այնուհետ Ադրբեջանի կազմում, որպես ազգային փոքրամասնություն ուրախ, անհոգ կյանք և այլն: Փաշինյանը՝ Ալիևի այս դիտարկմանը լիարժեք պատասխան չտվեց՝ կցկտուր խոսելով Դուշանբեից, ուղիղ կապից (որի ընթացքում ծիծաղում էր Մամեդյարովը) Արցախի անվտանգությունից և կոնֆլիկտի պատմությունից:

Ի՞նչ իմաստ ուներ երկար բարակ խոսել ներկաների մոտ քմծիծաղ առաջացնող «միկրո, մինի հեղափոխություններից», սեփական անձի գովերգումից, ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը կատարված տեսնելու հարցում միակը լինելուց: Ի՞նչ է շահում դրանից Հայաստանը: Մի՞թե Փաշինյանն այդքան միամիտ է, որ կարծում է դրանով գովասանքի է արժանանալու, կամ հայկական կողմի համար բանակցային հարմար դիրքեր է ապահովելու:

Վարողի հարցին, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը միջազգային հանրությունից, Փաշինյանը նշում է, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Դա հազար անգամ արվել է, առանց մեր ակնկալելու: Ինչո՞ւ չի նշում, որ Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է, որպեսզի վերջինս պայմաններ ստեղծի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա ճանաչման համար՝ բացատրելով դրա նշանակությունը: Փոխարենը Ալիևն է նշում, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ զորքերի դուրսբերման հարցում:

Երբ Ալիևը մեզ խորհուրդ է տալիս ինքնորոշվելու համար մեկ այլ տարածք գտնել, բացահայտ հասկացնելով, որ մերժում է բանակցային օրակարգի մեր ցանկացած շահ, ինչո՞ւ է Փաշինյանը նորից վերադառնում Տիգրան Մեծի ժամանակաշրջան` առաջ բերելով ներկաների ծիծաղը: Ո՞րն էր իմաստը անցյալին հղում անելու կամ պատմության հետ կռիվ տալու: Պատերազմ հաղթած և ուժի դիրքերում նստած պետության ներկայացուցիչն իրավունք չունի նման վախվորած, պաշտպանվողական ու շփոթված կեցվածքով ներկայանա միջազգային բաց քննարկմանը: Մի՞թե փակ հանդիպումներում էլ է այդպես: Ալիևյան պատից պետք չէ վախենալ, դա միևնույն է քանդվելու է:

Չգիտեմ, թե անվտանգության տեսանկյունից աշխարհին ի՞նչ տվեց Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատը, բայց մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության տեսակյունից լուրջ հետևություններ պետք է անենք:

P.S. «Օկուպացված տարածքներ» տերմինը երկրար ժամանակ ազերիները չէին կարողանում խցկել նունիսկ հասարակական կազմակերպությունների փաստաթղթերում, իսկ հիմա ամենաբարձր մակարդակով կիրառում են, ու մեր կողմից պատասխան չկա»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ