News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդի հետ, հայտնում են ԱԳՆ լրատվության բաժնից։

Զրուցակիցները շեշտեցին երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորեցին քաղաքական երկխոսության, այդ թվում բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն ուղենշեցին հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հաստատված արդյունավետ համագործակցությանը, ուղենշեցին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության զարգացման և ամրապնդման հեռանկարներին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել