News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դենիս փոթորիկը մոլեգնում է Մեծ Բրիտանիայում. Միացյալ Թագավորության ողջ տարածքում ուժգին քամիներ եւ հորդառատ անձրեւներ են, իսկ Ուելսի եւ Շոտլանդիայի իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին ջրհեղեղների վտանգի մասին, հաղորդում է Associated Press-ը:

Մեծ Բրիտանիայի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հրապարակել է 250 նախազգուշացում Անգլիայում, Շոտլանդիայում եւ Ուլեսում ջրհեղեղների մասին:

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասից հսկայական ալիքները դեպի ափ են նետել երկու տղամարդկանց դիերը, որոնց որոնում էին Անգլիայի արեւելյան ափին:

Ուժգին քամիների հետեւանքով չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, խախտված է նաեւ երկաթուղային ծառայության աշխատանքը:

Եղանակային պայմանները բացասաբար են ազդել հազարավոր ճանապարհորդների դրության եւ ծրագրերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ