News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպանության փորձ է կատարվել անցած գիշեր Կիպրոսի Այա Նապա հանգստյան քաղաքում, որի հետեւանքով վիրավորվել է չորս մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով  Կիպրոսի ոստիկանությանը:

«Կիրակի գիշերը դիմակավորված հանցագործը քայլելով մոտեցել է սրճարանին եւ կրակ բացել այցելուների ուղղությամբ, որոնք գտնվել են ներսում»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Լուրջ վնասվածք են ստացել Հունաստանի քաղաքացի 26-ամյա կինն ու հույն-կիպրացի երեք տղամարդիկ. նրանք բոլորը հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրել է ոստիկանությունը:

Sigma հեռուստաալիքը, հղում կատարելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ հարձակվողի թիրախը հայտնի գործարարն էր, որի անունը չի հրապարակվում: Գործարարը հեռացել էր սրճարանից հարձակումից 20 րոպե առաջ: Վիրավորներից ոչ մեկը կապ չունի գործարարի հետ, նրանք նստած էին հարեւան սեղանի շուրջ եւ պատահաբար են տուժել, հաղորդում է ալիքը, որի տեղեկություններով՝ հնչել է 25 կրակոց, իսկ զենքը հայտնաբերվել է առավոտյան Ծովի թանգարանի ստորգետնյա կայանատեղիում՝ սրճարանի մերձակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ