News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն կոչ է արել Եվրամիության երկրներին միաձայն հերքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով «դարի գործարքը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թարմփի առաջարկը վտանգավոր է արդեն իսկ այն պատճառով, որ հիմնված է նոր պարադիգմայի վրա: Իսկ պաղեստինցիների նկատմամբ Թրամփի պարադիգման հիմնված է հետեւալի վրա. հաղթել նրանց, որպեսզի նրանք պարտվեն եւ ընդունեն մեզ»,-կիրակի Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է նա:

«Ես կոչ եմ անում Եվրոպային լուրջ պատասխան տալ Թրամփի նախաձեռնությանը, անել դա հնչեղ՝ հստակորեն հերքելով այդ առաջարկն ու չթողնելով վակուում»,-ասել է Շթայեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ