News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Facebook, Twitter եւ մյուս սոցցանցերն անարդարացիորեն օգտագործվում են ընտրությունների ժամանակ մանիպուլյացիաների համար, նշվում է նոր հետազոտությունում, որը պատրաստվել է Քոֆի Անանի Ֆոնդի կողմից, հաղորդում է DW-ը:

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում զեկույցը ներկայացնելիս հեղինակները նշել են, որ ԱՄՆ-ը բնավ միակ երկիրը չէ, որում 2020 թվականին կանցկացվեն ընտրություններ: Այս տարի ընտրատեղամասեր կբացվեն 80 երկրներում: Եւ բոլոր երկրներում, որտեղ սպասվում են ընտրություններ, ծառացած է հետեւյալ հարցը. ինչպես պաշտպանել այդ գործընթացն օտարերկրյա միջամտությունից եւ ներքին շահերից, նոր տեխնոլոգիաներից, սոցիալական ցանցերից եւ ապատեղեկատվությունից, որոնք կարող են օգտագործվել ընտրողների հետ լայնամասշտաբ մանիպուլյացիաները մոբիլիզացնելու համար:

Զեկույցի շուրջ աշխատող փորձագետների ուշադրությունը ուղղվել է հիմնականում հարավային երկրներին, քանի որ հենց դրանք են առավելապես խոցելի ընտրությունների ժամանակ, եւ հենց այդ երկրներում են անկարգությունների մեծաթիվ դեպքերը գրանցվում ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո:

«Առաջիկայում հարավի դեմոկրատական երկրներում ընտրությունները կդառնան Համացանցում տարածվող ատելության, ապատեղեկատվության, արտաքին միջամտության եւ ներքին մանիպուլյացիաների համակարգման կենտրոնը»,-ասվում է զեկույցում:

Զեկույցը ներկայացնում է 13 առաջարկներ ընտրությունները՝ որպես դեմոկրատիայի հիմք, պաշտպանելու համար: Առաջարկներից մեկում պատգամավորներին եւ քաղաքական կուսակցություններին կոչ են անում զերծ մնալ քարոզարշավի խարդախ մեթոդներն օգտագործելուց, ինչպիսիք են, գողացված նյութերը կամ մանիպուլացնող նկարները: Փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանականները պետք է նաեւ հստակ տարանջատեն ընդունելի քաղաքական գովազդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ