News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը պատմել է «Զվեզդա»-ին չդադարող սպառնալիքի եւ վիրավորանքի մասին, որոնք նա ստանում է անձամբ իր եւ Ռուսաստանի Դաշնության հասցեին, հաղորդում է «Զվեզդա»-ն:

«Ինչ վերաբերում է սպառնալիքին, մենք բավականին խոսել ենք այդ մասին, եւ անգամ հրապարակել դրանցից ամենաշատ ատելություն պարունակողները: Վերջիններից են երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան այնպիսի բովանդակությամբ սպառնալիքները, ինչպես. «Մենք կկառուցենք երկնաքերեր ձեր զինվորականների գանգերից» ու «Դուք կվճարեք ձեր պատճառով թափված արյան յուրաքանչյուր կաթիլի գինը» եւ այդպես շարունակ: Սակայն մեր կարծիքով՝վերջերս ռուսական արտասահմանյան կազմակերպությունների եւ առհասարակ Ռուսաստանի անվտանգության թեմայի շուրջ տեղեկատվական տարածությունը զգալիորեն մաքրվել է: Ես կարծում եմ, որ դա թեմայի նկատմամբ ցուցաբերված հասարակական ուշադրության արդյունք է: Մենք երախտապարտ ենք այդ հարցով զբաղվող մարդկանց, դա կարեւոր է»,-ասել է Երխովը:

Միեւնույն ժամանակ դեսպանն ընդգծել է, որ անհնար է ուշադրություն չդարձնել այդքան լուրջ հաղորդագրություններին, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է պետությանն ընդհանուր առմամբ:

«Ինչ-որ մեկը կասի, որ այդ մարդիկ կհանգստանան եւ կշարունակեն, ինչ-որ մեկը կասի, որ դա ժողովրդավարություն է: Դրա հետ չի կարելի համաձայնվել: Միեւնույն ժամանակ այդպիսի գործողություններն անթույլատրելի են, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե դեսպանատանը կամ դեսպանին, այլ Ռուսաստանին եւ նրա բոլոր ներկայացուցիչներին»,-հայտարարել է Երխովը:

«Ինչո՞ւ են սպառնալիքներն անթույլատրելի: Որովհետեւ Ռուսաստանին ուղղված սպառնալիքները հասարակական տրամադրությունների ռադիկալացման գործոն են. դրանք կարդում եւ ընկալում են: Նրանք, ովքեր գրում են դրանք, կարող են հստակ հասկանալ, որ կարող են պատճառ դառնալ շղթայական ռեակցիայի ու ատելության համար, որը կարող է գործնականում եւս դրսեւորվել»,-հայտարարել է Երխովը:

Դիվանագետն ընդգծել է տեղի ունեցողի կարեւորությունը, քանի որ անհնար է պաշտպանել արտասահմանյան կազմակերպությունների բոլոր աշխատակիցներին եւ մեկուսացնել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք մշտական բնակություն են հաստատել Թուրքիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ