News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Samsung ընկերությունն այն փոքրաթիվ արտադրողներից է, որոնք դեռեւս արտադրում են պլանշետներ։ Ինչպես եւ անցած տարի, օգտատերերն ակնկալում են տարբեր գնային կատեգորիաներում նոր մոդելների թողարկում։ Վերջերս Համացանցում հայտնվել են Galaxy Tab A 8.4 (2020) անունով միջին դասի ապագա պլանշետներից մեկի բնութագրիչները, գրում է Planet Today-ը։

Ինչպես եւ հետեւում է անվանումից, այդ պլանշետը կունենա 8.4-դյույմանոց դիսփլեյ։ Հայտնի են նաեւ դրա կարգավորումները՝ 1200 x 1920։ Սարքը հագեցած կլինի Exynos 7904 պրոցեսորով, որը կլինի բավականին բյուջետային։

Դեռ ավելին, ի զարման բազմաթիվ օգտատերերի եւ մասնագետների, բնութագրման մեջ նշված է, որ պլանշետն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով Android 10 վերջին տարբերակի փոխարեն։ Սակայն շատ հնարավոր է, որ Galaxy Tab A 8.4 (2020)-ը կաշխատի Android 10-ով։

Ինչ վերաբերում է այնպիսի հատկանիշներին, ինչպիսին է մարտկոցի հզորությունը, տեսախցիկի բնութագրիչները, ֆլեշ-կրիչի տարողունակությունը, ապա դրանք դեռ հայտնի չեն։ Չնայած, հավանական է, որ այդ տեղեկատվությունը կհայտնվի դեռեւս վաճառքի մեկնարկից առաջ՝ չնայած շուկայում այն պաշտոնապես նախատեսվում է ներկայացնել այդեն ընթացիկ եռամսյակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ