News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 16-ին, Կիեւում հատուկջոկատայինների օգնությամբ ոստիկաններն անցկացրել են հատուկ գործողություններ ուկրաինական իրավապահների կողմից վեց տարի շարունակ հետախուզվող մարդուն ձերբակալելու ուղղությամբ, հաղորդում է 112.ua-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը։

«1975 թվականին ծնված տղամարդը կասկածվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ, որը զբաղվել է ձեռնարկատերերից միջոցներ շորթելով, ինչպես նաեւ դրա գործունեությունը թաքցնելու մեջ։ Ձերբակալվածը նաեւ կասկածվում է զենքի անօրինական պահման եւ վերամշակման, հանցավոր խմբերի միջեւ հանդիպումներ կազմակերպելու եւ նրանց գործունեությունը համակարգելու մեջ, որոնց մասնակիցները կատարել են ծանր հանցանքներ»,-պատմել են ոստիկանությունում։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածը հայտնի քրեական հեղինակություն Եվգենի Անիսիմովն է «Անիսիմ» մականունով, որը նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք Զապորոժյեում այսպես կոչված «հսկող» էր։ Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ ուկրաինացի գործարար Եվգենի Չերնյակը, որը 2010 թվականին տուժել է «Անիսիմի» գործողությունների հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ