News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Մակեդոնիայի Ժողովի (միապալատ խորհրդարան) կազմը ցրվել է ապրիլի 12-ին պլանավորված վաղաժամ ընտրությունների նախօրեին բալկանյան այդ հանրապետությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հյուսիսմակեդոնական Sitel հեռուստաալիքին։

Դրա տվյալներով՝ երկրի օրենսդրական մարմինը ցրելու համար կողմ է քվեարկել 120 պատգամավորներից 108-ը։

Ներկայումս հանրապետությունում գործում է տեխնիկական կառավարություն, որը ձեւավորվել է ընթացիկ տարվա հունվարին։ Կառավարությունը դեռեւս իշխանության ղեկին կլինի 100 օրվա ընթացքում մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը, որը տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Ի սկզբանե երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը նախատեսվում էր 2020 թվականի վերջում։ Քանի որ երկրի քաղաքացիները դժգոհ էին ԵՄ որոշմամբ հետաձգել Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունների ամսաթիվը երկրի վարչապետ Զորան Զաեւին պաշտոնը ստանձնելու մասին, վերջինս առաջարկել է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, որի ընթացքում քաղաքացիները կարող են հաստատել իրենց վստահությունը կառավարությանը։

Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարները չկարողացան լուծել ԵՄ կազմում Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ընդգրկելու մասին հարցը 2019 թվականի հոկտեմբերի 17-18-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Եվրոպական աղբյուրների հաղորդմամբ՝ բանակցությունների մեկնարկն արգելափակվել է Ֆրանսիայի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ