News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կայսերական պալատի գործերի վարչությունը մտադիր է այս տարի հրաժարվել միապետի ծննդյան օրվա կապակցությամբ ավանդական ողջույնի արարողությունից: Ինչպես երկուշաբթի հաղորդել է Kyodo-ն, որոշման պատճառը նոր կորոնավիրուսի տարածումն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կայսր Նարուհիտոն փետրվարի 23-ին 60 տարեկան է դառնում: Սովորաբար նման դեպքերում միապետը եւ նրա ընտանիքի անդամները մի քանի անգամ դուրս են գալիս Տոկիոյի կենտրոնում գտնվող պալատի զրահապատ պատշգամբ` ողջունելու հավաքված բնակիչներին: Նման միջոցառումներին սովորաբար մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվում: Հաճախ, պալատի տարածք մտնելու համար պահանջվում է ավելի քան երկու ժամ հերթ կանգնել:

Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ վարակի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում նման զանգվածային հասարակական միջոցառումներ անցկացնել չարժե: Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը ներկայումս 415 է: Նրանց մեծ մասն ամերիկյան Diamond Princess օդանավի ուղեւորներն ու ազնակազմի անդամներն են, որը կարանտինի մեջ է գտնվում Իոկոգամա քաղաքի նավահանգստում:

Նարուհիտոն գահ է բարձրացել անցյալ տարվա մայիսի 1-ին, երբ նրա հայրը` 85-ամյա Աքիհիտոն, հրաժարվել էր գահից` պատկառելի տարիքի հետ կապված: Նույն օրը Նարուհիտոն ստացել էր լիազորությունների սիմվոլները` գլխավոր պետական եւ անձնական կայսերական կնիքները, ինչպես նաեւ` այսպես կոչված, սուրբ իրերը` սուրը եւ թանկարժեք հասպիսը: Երրորդ սուրբ իրը` մետաղական հայելին, պահվում է տաճարում, որտեղ խորհրդանշականորեն բնակվում է արեւի աստվածուհի Ամատերասուն` ճապոնական միապետների դինաստիայի առասպելական նախամայրը: Գահակալեցման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ Նարուհիտոն հայտարարել էր ճապոնական սահմանադրության համաձայն գահ բարձրանալու մասին, տեղի էր ունեցել հոկտեմբերի 22-ին:

Նարուհիտոն առաջին ճապոնական միապետն է, որը ծնվել է Երկրորդ աշխարհամարտում Տոկիոյի հանձնվելուց հետո: Նա ավարտել է Տոկիոյի Գակուսյուին էլիտար համալսարանը եւ Օքսֆորդը: Նոր կայսեր կինը 55-ամյա Մասակոն է` Ճապոնիայում հայտնի դիվանագետի դուստրը: Նա ավարտել է Տոկիոյի համալսարանը եւ Հարվարդը, ամուսնությունից առաջ հաջողակ կարիերա է ունեղել երկրի արտաքին գործերի նախարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ