News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փակ դռների հետեւում քննարկումը մի բան է, բայց երբ փաստացի մամուլի ասուլիս է ընթանքում, որի ժամանակ պայքարում  են երկու պետությունների ղեկավարները, դա լրիվ այլ բան է: Առաջին դեպքում հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է քննարկվում, բայց կարելի է կռահել, իսկ ասուլիսը նման է հանրահավաքի: Բայց սա Երևանում տեղի ունեցող հանրահավաք չէ, եւ անհրաժեշտ է պատշաճ կերպով պատրաստվել դրան: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով` հայկական կողմի հայտարարությունները` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդքան էլ համոզիչ չէին: «Տիգրան Մեծի եւ Հայաստանում հեղափոխության մասին Փաշինյանի կողմից բերված պատմական փաստարկները թույլ էին»,- կարծում է փորձագետը` նշելով, որ նույնիսկ հաղորդավարն որոշ չափով տարակուսած:

Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Մանասյանը, այդ տեսակի փաստարկները դուր չեն գալիս այնպիսի մեծ խաղացողներին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ ԵՄ-ն, քանի որ շատ երկրներ այդ ժամանակ նույնիսկ գոյություն չունեին, եւ նման հայտարարությունները դիպչում են նրանց հպարտությանն ու ինքնասիրությանը: Փորձագետի խոսքով` եթե կառավարության ղեկավարը որոշել է այդ ճանապարհով գնալ, ապա այդ փաստարկները պետք է խելացիորեն եւ ավելի զգույշ ներկայացվեին` բացասական արձագանք չառաջացնելու համար: «Ընդհանրապես իմաստ չուներ խորանալ պատմության մեջ, ինչպես դա արեց Փաշինյանը, քանի որ տվյալ դեպքում իրավական ասպեկտները ոչ պակաս կարևոր էին, քան պատմական փաստարկները»,- շեշտեց քաղաքագետը:

Անդրադառնալով Խոջալուի ողբերգության թեմային` Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ հայկական կողմն այս հարցում ունի իր դիրքորոշումը, եւ հիշեցրեց, որ տեղի ունեցածի համար ամբողջովին պատասխանատու է Ադրբեջանի ժողովրդական ճակատը, որը եւ իրականացրել է խաղաղ բնակչության կոտորածը: Այս կապակցությամբ նա առաջարկեց ծաղիկներ դնել եւ հարգել ադրբեջանցի ազգայնականների կողմից կազմակերպված սադրանքի զոհ դարձած մեսխեթցի թուրքերի հիշատակը: Փորձագետի խոսքով` սա ցույց կտա հայկական կողմի դիրքորոշումը այս հարցում` ոչ միայն հայտարարությունների եւ հոդվածների տեսքով, այլեւ` գործնականում ՝ բարդ իրավիճակի մեջ դնելով Ադրբեջանի իշխանություններին:

Քաղաքագետը հիշեցրեց, որ իրավական իմաստով Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանից XX դարում հաստատվել է երեք անգամ` 1918-ին, 1920-ին եւ 1991-ին: «Ղարաբաղը կա բանակցային գործընթացում, այդ մենք ենք նրան դուրս մղում: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներն այցելում են Ղարաբաղ, դա փաստացի նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ այն հակամարտության կողմ է», - ասաց Մանասյանը` հավելելով, որ Ղարաբաղը չպետք է սպասի Բաքվի պահանջներին, այլ պարտավոր է իր պայմաններն առաջադրել: Ավելին, Ադրբեջանը դեռ պետք է ներողություն խնդրի հայերից` Ադրբեջանում եւ Ղարաբաղում հայ բնակչության կոտորածի համար, այլապես որեւէ բանակցություն լինել չի կարող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ