News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր (ՀՀԿ) Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած թնջուկը լուծելու լավագույն տարբերակը չէ հանրաքվե անցկացնելը:

«Շատ կարեւոր է, թե նապատակը որն է, եւ ինչ հարցեր պետք է  քննարկեն: Հանրաքվեում պարզեցված հարցեր պետք է  քննարկվեն եւ հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն: Եթե հարցը դրվում է լոկ Սահմանադրական դատարանի հետ կապված, լինել, թե չլինել, սա ուրիշ խնդիր է, իսկ եթե հարցը օրենքների ու կազմի մասին է, իրոք, խնդիրներ կան»,-ասաց նա:

Նրա խոսքով` «Այո»-ն եւ «Ոչ»-ը քննարկման ենթակա չեն, քննարման ենթակա է դատական համակարգը փոխելու հարցը:

«Եթե իշխանությունները դա են ուզում, պետք է նրանց հնարավորություն տալ, քանի որ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն են»,-ասաց նա:

Նախկին  պատգամավորի կարծիքով` եւ «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը պետք է շատ հստակ կազմակերպվի, որ ժողովուրդն էլ հասկանա, ինչի համար է ասում այո, կամ` ոչ:

ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն էլ հավելեց, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ դատաիրավական համակարգը դարձել է առանձին, կտրված մի կլան, որը ոչ մի ձեւով պատասխանատու չէ ժողովրդի առաջ, կամ ժողովրդի կողմից ընտրված չէ:

«Հույս ունեմ, որ այս հանրաքվեից հետո կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եւ դատաիրավական համակարգում լուրջ փոփոխություններ տեղի կունենան»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ