News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) Sentinel-արբանյակները փետրվարի 8-ին եւ 9-ին Փայն Այլենդ սառցադաշտից պոկված սառցաբեկորներ են գրանցել։ Անցյալ շաբաթ արագ մեծացել են մի շարք ճեղքեր, որոնք արբանյակները դեռեւս 2019-ի սկզբից էին դիտարկում։ Մինչեւ կիրակի մոտ 310 ք/կմ տարածքով սառույցի զնգվածը պոկվել էր սառցադաշտից։ Շուտով այն բաժանվել է ավելի մանր սառցաբեկորների, որոնցից ամենախոշորը սեփական՝ В-49 անունն է ստացել, հայտնում է Nat-geo-ն։

Սա վերջինն է սառցաբեկորների առաջացման դեպքերի շարքից, որոնք, ինչպես մտահոգվում են գիտնականները, կարող են նախորդել սառցադաշտերի ավելի շատ մասնատմանը։ Վերջին 20 տարիներին այսպիսի իրադարձություններ Փայն Այլենդում տեղի են ունեցել վեց անգամ՝ 2001, 2007, 2013,02015,02017 եւ 2018 թվականներին։ Իրադարձությունների միջակայքերը կրճատվում են, ինչը եւս վկայում է սառցադաշտի անառողջ վիճակի մասին։

Գործընթացի հիմնական շարժիչ ուժը եղել է Ամունդսենի ծոցում ընդհատակյա տաք հոսքը, ինչն էլ հանգեցրել է սառցադաշտի հալմանը ներքեւից։ Տաքությունը հազվագյուտ բան չէ Անտարկտիդայի համար՝ փետրվարի 6-ին արգենտինական Էսպերանսա կայանում գրանցվել է 18,3°C, ինչը ռեկորդ է դարձել մայրցամաքի համար։

Նման իրադարձությունները ուղղակիորեն չեն ազդի ծովի մակարդակի բարձրացման վրա, քանի որ լողացող սառցադաշտերը արդեն դուրս են մղում ջուրը եւ պինդ վիճակի փոփոխումը հեղուկ վիճակի չի փոխի հավասարակշռությունը։ Այնուամենայնիվ, Փայն Այլենդի նման սառցադաշտերը արգելակ են հանդիսանում ցամաքային սառցադաշտերի հոսքի համար, որոնք ընկնելով ծովի մեջ՝ նպաստում են դրա մակարդակի բարձրացմանը։

Որոշ գիտնականներ կարծում են, որ Փայն Այլենդը եւ հարեւան Թուեյթս սառցադաշտը իրենց բնույթով կայուն չեն։ Այսպես կոչված՝ հողանցման գիծը, որտեղ սառցադաշտերը շփման մեջ են մտնում երկրի հետ, ծովի մակարդակից ցածր է, ինչը խոցելի է դարձնում նրանց տաք օվկիանոսային ջրի ազդեցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ