News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի գյուղատնտեսության, ջրային պաշարների եւ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է կենդանիների այն 113 տեսակների ցուցակը, որոնք ավելի շատ բնապահպանական միջոցառումների կարիք ունեն՝ կապված վնասների հետ, որ նրանք կրել են հրդեհների հետեւանքով։ Ինչպես ավստրալական ֆլորայի ու ֆաունայի մեծ մասը, այս կենդանիները էնդեմիկ են՝ նրանց հնարավոր չէ հանդիպել աշխարհում որեւէ այլ տեղ, այդ պատճառով որոշ տեսակներ կարող են իսպառ վերանալ, հայտնում է Nat-geo-ն։

Ցուցակում ընդգրկված են այնպիսի տեսակներ, ինչպիսին են պարկավոր այտիկենա մուկը (Sminthopsis aitkeni), Philoria pughi գորտը, կարմրահոնք կեղծնվանը (Climacteris erythrops), Phoniscus papuensis չղջիկը, Burramys parvus լեռնային կուսկուսը, սպիտակակուրծք վալաբի կենգուրուն (Macropus parma) եւ կոալան՝ Ավստրալիայի խորհրդանիշներից մեկը։ Կենդանիներից շատերն այրվել են հրդեհներում, մյուսներն ամբողջովին կորցրել են իրենց սկզբնական բնակության վայրերը։

Ցուցակում ընդգրկվել է 13 թռչուն, 19 կաթնասուն, 20 սողուն, 17 գորտ, 5 անողնաշարավոր, 22 խեցգետնակերպ եւ 17 ձուկ։ Զեկույցում ասվում է, որ շատ տեսակներ անհետացման եզրին էին դեռեւս հրդեհներից առաջ, որոնք միայն վատթարացրեցին իրավիճակը։ Ոչնչացել է որոշ տեսակների 30 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ