News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ավսրալիայում Սլեբ անունով մարդը գարեջուր խմելիս է եղել իր երկու ընկերների հետ «Կորդինդի Բիչ» հյուրանոցում, որը Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսային մասում է։ Նա դուրս է եկել փողոց ծխելու, իսկ երբ վերադարձել էգարեջրի իր գավաթի մեջ գեկոն է հայտնաբերել, հայտնում է Nat-geo-ն։

Տղամարդը կարծել է, թե բարի աշխատողներն իր հետ կատակում են, սակայն նրանք հավաստիացրել են, որ կենդանին գարեջրի մեջ պատահաբար է հայտնվել։ Այդ ժամանակ Սլեբը հանել է գեկոնին, որն արդեն չէր շարժվում, եւ որոշել է վերակենդանացնել նրան։

Գեկոնին արհեստական շնչառություն տալու եւ ցուցամատով կրծքավանդակի մերսումների մի քանի փորձերից հետո կենդանին շարժվել է։ Սլեբը գազանիկին դրել է ափի մեջ, որից հետո գեկոնը շրջվել եւ արագ բարձրացել է նրա թեւի վրայով։

«Միայն նայեք։ Ես փրկեցի նրա կյանքը»,- բղավել է տղամարդը՝ ցույց տալով գեկոնին։

Գեկոնները լողալ չգիտեն, սակայն այդ կենդանիների շատ տեսակներ իրենց յուրատեսակ մաշկի եւ թաթերի շարժման ձեւի շնորհիվ կարողանում են բառացիորեն վազել ջրի վրայով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ