News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի եւ ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածի 1-ին մասով: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է նախաքննություն: Այս մասին հատնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզներից 5-ում սննդի մուտքի եւ ելքի գրանցամատյաններում օգտագործվել են ջերմային ներգործության հետեւանքով անհետացող գրելանյութով գրիչներ: Մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ բազմաթիվ դեպքերում տարբեր տեսակի սննդամթերքների մուտքի-ելքի սյունակներում գրված սկզբնական թվերը պարբերաբար փոփոխվել են:

Կատարվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ առերեւույթ հանցավոր արարքների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը…
Մայիսյան գյուղում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 29-ամյա վարորդը տեղում մահացել է
Կատարվում է քննություն…
Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվողին չեն ներկայացնում դատարան. Դիմել են դատախազություն
Ռազգիլդեևի գործով դատական նիստեր այդպես էլ չեն կայանում...
Վթար Արզնի-Աբովյան ճանապարհին. 1զոհ, 1վիրավոր
Ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա ուղեւորը եւ տվել խոստովանական բացատրություն, որ «Նիսանի» ղեկին եղել է ինքը…
Ոստիկանների կողմից բռնության ենթարկված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
Նույն հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը շարունակել է դրսեւորել մեքենայի սրահում՝ դարձյալ հայհոյել ու հարվածել է ոստիկանության ծառայողներին...
Երեք օրում բացահայտվել է 98 հանցագործություն. ընտանեկան բռնություն, ծեծ, պաշտոնեական կեղծիք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը...