News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոբոտները, որոնք ունակ են զգալ ցավը, կկարողանան ավելի լավ հասկանալ մարդկանց։ Այսպես են որոշել ճապոնացի գիտնականները, որոնք ստեղծել են սենսորային Affetto հաղորդիչը, որը մեքենաներին ցավ զգալու ունակություն է շնորհել, հայտնում է Planet- today-ը։

Օսակայի համալսարանից Մինորու Ասադին Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի ամենամյա համագումարում ներկայացրել է յուրահատուկ տեխնոլոգիա, որը ապագայի ռոբոտներին մի աստիճան ավել մարդկային կդարձնի։ Խոսքը հատուկ սենսորային հաղորդիչների մասին է, որոնք թույլ են տալիս ռոբոտներին զգալ ինչպես մեղմ հպումները, այնպես էլ ցավոտ հարվածները։  

Ցուցադրական ռոբոտը, որին գիտնականները ստեղծել են նոր տեխնոլոգիայի թեսթավորման համար, կարողանում է ոչ միայն գրանցել հպումներն ու հարվածները, այլեւ արձագանքել դրանց համապատասխան ձեւով։ Դրա համար ռոբոտին մարդկային զգացմունքներ ցուցաբերելու ունակությամբ են օժտել։

«Մեքենաները, որոնք ցավի զգացում կունենան, մեծ արդյունավետությամբ կկարողանան կարեկցել եւ օգնել մարդկանց։ Վերջիվերջո, ցավը այն բաներից է, որը մարդուն մարդ է դարձնում։ Մենք կկատարելագործենք մեր ոլորտը, որպեսզի ռոբոտներին օժտենք ցավի առավելագույն իրական ընկալմամբ»,- ասում են նոր տեխնոլոգիայի ստեղծողները։ Ենթադրվում է, որ ճապոնական մշակման վրա հիմնված ռոբոտները կկարողանան խնամել հիվանդներին, ինչպես նաեւ՝ ծերանոցներում ապրողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ