News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
499.37
EUR
543.06
RUB
6.62
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն:

Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն անցկացրել են իրացվող թռչնամսի դիտարկում և հսկիչ գնում:

Երկու վաճառակետերում էլ հայտնաբերվել են թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ, մասնավորապես՝ բացակայել են իրացվող թռչնամսի համար օրենսդրությամբ անհրաժեշտ ինչպես արտադրանքի ուղեկցող, այնպես էլ որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իրացման կետի պատասխանատուները չեն ներկայացրել իրացվող խմբաքանակի նույնականացման որևէ փաստաթուղթ, հավի կրծքամսի, ազդրամսի ու ամբողջական հավի առկա խմբաքանակները չեն ունեցել հայերեն մակնշում: Առանց հայերեն մակնշման են եղել նաև խանութների պահեստային մասում հայտնաբերված արկղերը:

Բոլոր խմբաքանակները կապարակնքվել են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր իրացումը կասեցնելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

Վերահսկողության ընթացքում վերը նշված սուպերմարկետների սեփականատերերը՝ Ա/Ձ Դավիթ Հակոբյանը «Գլենդել» և Ա/Ձ Արմեն Քրդոյանը («Կինգ») հայտնել են, թռչնամսի մատակարարը Արտակ Սողոմոնյանն է: Վերջինս ներկայացրել իր կողմից մատակարարվող թռչնամսի արկղերի վրայի մակնշման օրինակները (ՌԴ, Ստավրապոլի տարածաշրջան «Птицекомбинат» ՍՊԸ («Գլենդել») և ՌԴ, Տամբովի շրջան, «Токаревская птицефабрика» ՍՊԸ («Կինգ»)) և վստահեցրել, որ խանութներին մատակարարել է հենց այդ ապրանքատեսակը` հավաստիացնելով, որ խանութներում առկա հավի կրծքամիսն ինքը  ձեռք է բերել «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊ ընկերությունից: 

Ներկայացված արկղերի վրայի մակնշման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես սառեցված հավի կրծքամիս իրացման կետերում վաճառվել է «բրոյլեր հավի ֆիլե տապակայի համար» և մակնշվածքում հստակ նշված է, որ արտադրանքը հանդիսանում է մարինացված կիսաֆաբրիկատ: Սակայն այն, խանութում մակնշման բացակայության պատճառով, վաճառվել է որպես սառեցված հավի կրծքամիս:

«Գլենդել» և «Կինգ» իրացման կետերում առկա հավի կրծքամսի խմբաքանակներից վերցվել են նմուշներ՝ լաբորատոր փորձաքննության ներկայցնելու նպատակով: Արդյունքում «Գլենդել» սուպերմարկետում վերցված հավի կրծքամսի նմուշում հայտնաբերվել է Լիստերիա խմբի Listeria monocitogenes մանրէ, իսկ խոնավության զանգվածային փաստացի մասը կազմել է 80%:

Նշված խմբաքանակը ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի, ուստի դրա իրացումը կասեցվել է, այն հանվել է վաճառքից և ոչնչացվել:

Այժմ Տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊԸ-ում, մատակարարի մոտ, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի հետեւանքով կփոխվի անշարժ գույքի գնորդների կոնտինգենտը Հայաստանում (գրաֆիկ)
Հասարակության նորմալ կյանքը լրջորեն խախտվել է․․․
ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում...
Ճգնաժամի հետ կապված ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. բրոքերների պարզաբանումները
«Կոմերցիոն անշարժ գույքի գները միանշանակ կնվազեն, քանի որ արդեն իսկ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ հրաժարվում են տարածքների վարձակալումից, եւ պահանջարկն էլ ավելի կնվազի...
Կառուցապատողների, ռիելթորների եւ ճարտարապետների նամակը՝ Փաշինյանին, Ավինյանին եւ Մարությանին
Ըմբռնումով են մոտենում ՀՀ պարետի կողմից կառուցապատման ոլորտի մասով սահմանած սահմանափակումներին, ստեղծված իրավիճակում…
Այս փուլում թե արտահանումը, թե ներմուծումը Հայաստան շատ ակտիվ է. Գեորգի Ավետիսյան
Հացի փաթեթավորման պահանջ օրենսդրությամբ չկա, բայց մեր հորդորներով շատ արտադրողներ, եթե չասենք մեծամասնությունն իրականացնում են հացի փաթեթավորում...
Կառավարության համար կապիտալ ծախսերը կշարունակեն մնալ գերառաջնահերթ. նախարար
Կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը կկարողանա մասնակցել նաեւ երրորդ կողմը…
Ամենաշատ