News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
499.37
EUR
543.06
RUB
6.62
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Հայ զինորականը ծառայության ժամանակ,եւ ծառայութունից հետո պետք է պետական ծառայողներից ամենաապահովածը լինի սոցիալ-տնտեսական առումով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին 10 օրվա ընթացքում 7 անգամ այցելել եմ առաջնագիծ (17.10.2018 թ.):

-Հայոց Բանակում արմատական բարեփոխումները օրվա պահանջ են եւ հրամայական:

Մեզ պետք է Ազգային Բանակ հայկական ոգով,ոչ թե Ազգային Բանակ խորհրդային ոգով...

-1.Հայ զինվորականը՝ ՄԱՐԴ Է եւ բարձրագույն արժեք:

2.Հայ զինորականը ծառայության ժամանակ,եւ ծառայութունից հետո պետք է պետական ծառայողներից ամենաապահովածը լինի սոցիալ-տնտեսական առումով:

3.Հայ զինվորականը պետք է լինի հասարակության ամենահարգված եւ ամենասիրելի խավը:

4. Ցանկացած իրավիճակում հայ զինվորականը պետք է իր թիկունքին զգա պետության եւ ժողովրդի շունչը…

-Հայոց հզոր ազգային բանակի զինվորականը անցնելով զիվորական ծառայության;

1.պետք է զինվորական գործը համարի իր հիմնական մասնագիտությունը,

2.ռազմական մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց,

ամրակցված զենքին եւ ռազմական տեխնիկային տիրապետի անթերի (ինչպես վիրտուոզ դաշնակահարը դաշնամուրի ստեղներին),

3.անվերապահորեն ենթարկվի զինվորական կարգ ու կանոնին,ենթակաների համար հանդիսանա օրինակելի,ղեկավարների համար հարգելի:

-Հայոց Ազգային Բանակը պետք է լինի կիսապրոֆեսիոնալ X/Y հարաբերակցությամբ,որտեղ X-ը այն զինծառայողներն են որոնք ծառայում են պետության հետ կնքված պայմանագրին համաձայն,իսկ Y-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք:

1. X խմբում ընդգրկված զինծառայողները պետք է զինվորական մասնագիտությունը համարեն իրենց հիմնական մասնագիտությունը :

2.Y խմբում ընդգրկված զինծառայողները ծառայությունից հետո կարող են իրենց ծառայությունը շարունակել X խմբում ,նրանք համարվում են զինված ուժերի հիմնական զորահավաքային ռեսուրսը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակամարտությունը կարգավորելու շանսերը մեծ չեն առանց Արցախի մասնակցության․ Փաշինյան
Քանի դեռ Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ․․․
Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված 20-ամյա զինծառայողն այս պահին տեղափոխվում է Երեւան. վիճակը կայուն ծանր է
Ապրիլի 5-ին, 17։30-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. Ծնված…
Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն...
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 16-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ, իրեն լավ է զգում. ԲԿ-ի խոսնակ
Նրա առողջությանը վտանգ չի սպառնում…
Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՊՆ
Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ եւ շինծու…
Մարիա Զախարովան ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն դրսեւորելու կոչ է արել
Սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը…
Ամենաշատ