News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ վեց հարյուր հատորանոց գործը, որը չեն տրամադրում պաշտպանական կողմին լույս չի սփռելու 2-րդ նախագահի ու մյուսների գործի վրա, քանի որ հիմա եղածով էլ պարզ է՝ քրեական գործի հիմքը բացակայում է։ Ու այս գործում ամենակարեւոր դերակատարներից մեկը հենց ՀՔԾ-ին է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

««Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք դատախազությունը որեւէ քայլ ձեռնարկել է այս տարվա հունվարին համացանցում տարածված մարտի 1-ի իրադարձությունների մասին Վիկիլիքսի հրապարակումների վերաբերյալ։ Ի պատասխան իմ հարցման՝ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այդ հրապարակումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Այս պատասխանից հետո մեր կազմակերպությունը հարցում ուղարկեց արդեն հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու՝ որեւէ գործողություն ձեռնարկվել է արդյոք այդ հրապարակումների վերաբերյալ, թե ոչ։ Հատուկ քննչական ծառայությունից սույն թվականի փետրվարի 13-ին պատասխանեցին, որ չեն կարող տրամադրել տեղեկություն, քանի որ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված տվյալների հրապարակումը կարող է խոչընդոտել եւ ազդել վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված եւ ձեռնարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջոցառումների իրականցմանը։

Այս պատասխանը իրականում ցույց է տալիս ՀՔԾ-ի իրական պատկերը։ Երբ ՀՔԾ-ն դեռեւս քննվող գործերի վերաբերյալ անընդհատ այնքան դետալային տեղեկություններ է հրապարակում, որ նախաքննության որեւէ գաղտնիք չի մնում, այդ պարագայում որեւէ խնդիր այս կառույցում չեն տեսնում։ Սակայն եթե խոսքը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների մասին է, որոնք վկայում են, որ ըստ գաղտնազերծված փաստաթղթերի՝ այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչների եւ դերակատարների պահվածքը մարտի մեկի իրադարձությունների ժամանակ առաջացնում է մի շարք հարցեր, ապա ՀՔԾ միանգամից սկսում է պաշտպանվել նախաքննության գաղտնիքի վահանի ներքո։

Իհարկե, պետք է արդարացիորեն նշել, որ հենց կառույցի ներկայացուցիչներն էլ հրապարակավ չեն թաքցնում իրենց մոտեցումը:

Հակառակ դեպքում ՀՔԾ քննիչը իշխանության սիրելի Արմեն Դանիելյանի նախագահած դատական նիստին չէր հայտարարի, որ իրենք մարտի մեկի գործով առանձանացրել են այն նյութերը, որոնք, ուշադրություն, անհարժեշտ են ոչ թե գործի, այլ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ։ Ակնհայտ է, որ վեց հարյուր հատորանոց գործը, որը չեն տրամադրում պաշտպանական կողմին լույս չի սփռելու 2-րդ նախագահի ու մյուսների գործի վրա, քանի որ հիմա եղածով էլ պարզ է՝ քրեական գործի հիմքը բացակայում է։ Խնդիրն այն է, սակայն, որ ուղղակի թաքցվում են մի շարք հանգամանքներ, որ այսօրվա մի շարք դերակատարներ ոչ միայն մաքրեն իրենց խիղճը, այլ նաեւ վերախմբագրեն պատմությունը։

Ու այս գործում ամենակարեւոր դերակատարներից մեկը հենց ՀՔԾ-ին է։

Հ.Գ. Եթե ՀՔԾ-ի խնդիրը լիներ ճշմարտության բացահայտումը, ապա կառույցը պետք է արձագանքեր՝ Գեւորգ Կոստանյանի առաջարկին՝ճշմատությունը լսելու եւ բացահայտելու համար։

Հ.Հ.Գ. ՀՔԾ-ից վաղուց արդեն իրավական գիտելիքներ չեմ ակնկալում, բայց ակնկալում էի, որ գոնե անունս ունակ կլինեն ճիշտ գրել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ