News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Իրանի քաղաքացի Ահմադ Խալիլին, որը ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեղադրանքով կալանավորվել էր Գերմանիայում, դիվանագիտական ջանքերի արդյունքում ազատ է արձակվել եւ վերադարձել է տուն, հայտնում է PressTV-ն։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել է, որ Խալիլին կիրակի երեկոյան «դիվանագիտական մի շարք խորհրդակցությունների եւ դատական իշխանությունների ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ արդյունավետ համագործակցության հետեւանքով ազատ է արձակվել»։

Նրա խոսքերով՝ Խալիլին ձերբակալվել էր Գերմանիայում՝ ԱՄՆ-ի հայցով՝ «Վաշինգտոնի անօրինական պատժամիջոցները խախտելու պատրվակով եւ ԱՄՆ-ին արտահանձնելու պահանջով»։ Մուսավին նշել է, որ Խալիլին տուն է վերադարձել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, որը Գերմանիայում մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին։

Անցյալ տարվա վերջին ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանին վերադարձել էր հայրենիք այն բանից հետո, երբ նրան փոխանակել էին Իրանում ամերիկացի կալանավորների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը․․․
Աբովյանում 62-ամա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության…
«Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են (ֆոտո)
Գայի պողոտայի այգում մոտերքում զբոսնում էի, վթարի ձայնը լսեցի, վազելով մոտեցա…
Երեւանի Շոպրոնի փողոցում «Opel Astra G»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած 3 ավտոմեքենաների
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական…
«Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի…
Ռոբերտ Քենեդիի թոռնուհին եւ նրա որդին կորել են կանոեով նավարկության ժամանակ. WP
Նրանց կանոեն փոթորիկի մեջ է ընկել Մերիլենդ նահանգի ափերի մոտ գտնվոց Չեսապիկի ծոցում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ