News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը հանդես է եկել Թուրքիայի դեմ կտրուկ դեմարշով՝ կապված Քաշմիրի իրավիճակի մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունների հետ, հայտնում է PTI-ը։

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Էրդողանի մեկնաբանությունները չեն արտացոլում ոչ պատմության ըմբռնում, ոչ դիվանագիտություն, եւ լուրջ հետեւանքներ կունենան Հնդկաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։

ԱԳՆ մամուլի քարտուղար Ռավիշ Կումարը հայտարարել է, որ Հնդկաստանը մերժել է մերձսահմանային ահաբեկչությունը արդարացնելու Թուրքիայի բազմաթիվ փորձերը, որոնք «այդքան բացահայտ կիրառվեցին Պակիստանում»։

Նրա խոսքերով՝ Էրդողանի հայտարարությունները խեղաթյուրում են անցյալի իրադարձությունները, որպեսզի առաջ տանեն ներկայի հանդեպ «նեղ» հայացքը։ «Այս վերջին դեպքը եւս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես է Թուրքիան միջամտում այլ երկրների ներքին գործերին։ Հնդկաստանը դա բացարձակ անընդունելի է համարում»,- ասել է Կումարը։

Պակիստանի խորհրդարանի համատեղ նիստի ժամանակ իր ելույթում Էրդողանը Քաշմիրի ժողովրդի «պայքարը» համեմատել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այլ երկրների դեմ թուրք ժողովրդի պայքարի հետ, ինչպես նաեւ՝ Քաշմիրի հարցում իր աջակցությունն էր հայտնել Իսլամաբադին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ