News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում անցկացվել է ավանդական «մերկ փառատոն»: CNN-ի հաղորդմամբ՝ հազարավոր խիզախներ հավաքվել են Օկայամա պրեֆեկտուրայում:

Միջոցառումը ստացել է «Հադակա Մացուրի» անվանումը, ինչը ճապոներենից թարգմանաբար նշանակում է վայրի եւ կոպիտ փառատոն, այն անցկացվում է փետրվարի երրորդ շաբաթ օրը Սայդայջի Կանոնին վանքում:

Փառատոնին մասնակցում է մոտ 10 000 տղամարդ, որոնք կրում են ճապոնական «ֆունդոսի» գլխաշոր եւ սպիտակ «տաբի» գուլպաներ:

Փառատոնի մասնակիցները մեկ կամ երկու ժամ վազում են վանքի տարածքով՝ մաքրելով իրենց սառը ջրով նախքան վանքի գլխավոր շենք մտնելը:

Երբ լույսը հանգում է, քահանան ամբոխի մեջ նետում է 100 տուփ ճյուղ եւ երկու 20 սանտիմետրանոց շինջի ճյուղեր:

Տղամարդիկ հրում են միմյանց, որպեսզի բռնեն տուփերից մեկը: Լեգենդի համաձայն՝ ով հաջողության հասնի, տարին նրա համար հաջողակ կլինի:

Միջոցառումը տեւում է մոտ 30 րոպե, մասնակիցներն այդ ընթացքում վնասվածքներ, կապտուկներ են ստանում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ