News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Արտաշատի սոցիալական ապահավության բաժնի վարիչը` Սեդրակ Սարգսյանը, պնդում է, որ ինքը չի յուրացրել Տատյանա Մանասերյանի երրորդ երեխայի միանվագ նպաստը, այլ կնոջ դիմումը մերժվել է` որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով: NEWS.am-ի  հետ զրույցում Սեդրակ Սարգսյանը որոշ մանրամասներ հայտնեց 34-ամյա կնոջ դիմումի ընթացքից:

«Ինքը հայտարարում է, որ այդ մեկ միլիոնը մենք կերել ենք, ըտեղ ուտելու ձեւ չկա: Քաղաքացին մեզ տեղեկանք է բերել իր երեխաների ծննդյան վայրից, որ իրենք չեն օգտվել սոցապահովության իրենց կազմակերպությունից, բայց քաղաքացու անձնագրում չի երեւում նա գրանցված է, հաշվառված է, հենց էնպես բերված է: Մենք քաղաքացուց պահանջել ենք փաստաթուղթ, թե ինքը որտեղ է հաշվառված, ուրեմն քաղաքացին բերել է հետագայում աշխատանքի պայմանագիր, որտեղ նշված է, որ ինքը աշխատում է Անապա քաղաքում եւ այստեղ հակասություն է առաջանում, քանի որ եթե  ինքը աշխատում է, բնականաբար իր կազմակերպությունը, գործատուն պետք է փոխհատուցի` միանվագ երեխայի նպաստը»,-ասաց նա:

Վարչության պետի խոսքով` երկրոդ անգամ երբ որ կինը դիմել է, իրենք հորդորել են ներկայացնել փաստաթուղթ, որ նա ՌԴ-ում չի ստացել նպաստը իր գործատուից:

«Երկրորդ անգամ, որ ինքը դիմել է, մենք ասեցինք, որ փաստաթուղթ բերի, որ իր գործատուն իրեն մերժել է, ինքը հակադարձում է, թե իր գործատուն անհատ ձեռներեց է, մենք էլ ասեցինք, որ անհատ ձեռներեցը թող ձեռքով գրի, որ ինքն անհատ ձեռներեց է եւ այդ գումարը չի վճարել, ինքը պատասխանում է, որ անհատ ձեռներեցը վկայական չունի: Մենք ասել ենք, որ բոլոր փաստաթղթերի հետ մենք կուղարկենք մեր սոցիալական ծառայություն, իրենք անալիզ կանեն, կքննարկեն էդ հարցը, մենք այդ պատասխանը կուղարկենք իրեն»,-ասաց Սեդրակ Սարգսյանը` նշելով, որ Տատյանան մինչեւ հիմա այդ փաստաթղթերը չի ներկայացրել:

Նա նշեց, որ բոլոր պատասխանները իրենց գրավոր են ներկայացրել, իրենք էլ ներկայացրել են քաղաքացուն` Տատյանա Մանասերյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաշատի բնակիչ, այժմ ՌԴ Անապա քաղաքում բնակվող 34–ամյա Տատյանա Մանասերյանը պնդում է, որ Սոցիալական ապահովության ծառայության Արտաշատի  բաժինը յուրացրել է իր երրորդ երեխային հասնող միանվագ նպաստը:

Տպել
Ամենաշատ