News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՔՊ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության այսօրվա հանդիպմանը  քննարկվել են Փաշինյան-Ալիեեւ հանդիպման բովանդակությունն ու արդյունքները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի եւ ԱԺ-ի վերաբերյալ մի քանի հարցեր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք իշխանությունները մտահոգվա՞ծ են, որ առայժմ «Ոչ»-ի շտաբ չի ձեւավորվել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձեւավորվի, եթե նույնիսկ չձեւավորվի, ապա որեւիցե անհանգստանալու բան չկա»։

Սիմոնյանն ասաց, որ նորմալ է վերաբերում, որ իրավապաշտպանները պատրաստվում են «ՈՉ»-ի շտաբ ձեւավորելու դիմում ներկայացնել․ «Ես նորմալ եմ վերաբերում, կարեւոր չէ, թե մարդը ում աջակիցն է. Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի թե Սերժ Սարգսյանի աջակիցն է։  Նենց չի, որ մեր քաղաքացիների համար գաղտնիք է, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը։ Անկեղծ ասած՝ շատ մեկ է լինելու, թե ով է լինելու»։

Անդրադառնալով քարոզարշավի ձեւաչափին, Ալեն Սիմոնյանն  ասաց, որ դեռեւս որոշում չկա ձեւաչափերի. «Պետք է հաշվի առնենք, որ չպետք է մարդկանց հոգնեցնենք։ Վարչապետի մասնակցությունը լինելու քարոզարշավին, նա սիրում է ժողովրդի հետ շփվել։ Մենք հաճույքով կմտնենք այս քարոզարշավի մեջ»։

Խոսելով քաղաքագետներից մեկի այն կարծիքի մասին, թե «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվել է Սուրեն Պապիկյանը, որովհետեւ նա մարզպետների եւ համայնքապետերի ունի լավ հարաբերություններ եւ կարող է նրանց ռեսուրսն օգտագործել, Սիմոնյանն ասաց. «Պապիկյանն ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլի» շտաբի պետը, եւ իր փորձը այստեղ նույնպես օգտագործվում է։ Ինչը վերաբերում է ռեսուրսներին, դա հին տրամաբանություն է, մենք երբեք չենք օգտագործել։ Անցկացված 2 մեծ ընտրությունները, մեկը Երեւանի քաղաքապետի ընտրությունը, մյուսը համապետական ԱԺ ընտրությունները կարծում եմ՝ տեղ չեն թողնում, որ պարոն Պապիկյանի պես եւ մեր թիմի պես քաղաքացիների նկատմամբ նման  մեղադրանքներ կամ կարծիքներ հնչեցնեն»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Սուրեն Պապիկյանի անցյալը փորփրելուն, Սիմոնյանն ասաց որ ինքը եւ իր թիմակիցներն ամեն բանի պատրաստ են. «Ես բոլոր այդ քայլերից տեղյակ եմ, բոլոր այն խոսակցությունները, հեռախոսների մեջ ինչ-որ տարբեր բաներ իրար ցույց տալուց, ինձ վարկաբեկելու  փորձերից, մեր մնացած թիմի անդամների հետ կապված բոլորն այդ խոսակցություններից տեղյակ եմ, կարող եմ ասել հետեւյալը, եթե ՀՀ ժողովուրդը մեզ հետ է, ապա ինչ կարեւոր է, թե ով է մեր դեմ: Մեր կարեւոր դաշնակիցը պաշտպանը ժողովուրդն է, մենք այս ամենին ժպիտով ենք վերաբերվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ