News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում ոստիկանները ԿԸՀ-ի շենքի մոտից հեռացրել են թեկնածուների խմբին եւ լրագրողներին՝ թույլ չտալով նրանց մտնել շենք, հայտնում է Turan-ը։

Ոստիկանությունը հայտարարել է, թե բողոքի ցույցն անօրինական է։ «Մեր պահանջներն արդար են, եւ ԿԸՀ-ն պարտավոր է պատասխանել մեր բողոքներին»,- լրագրողներին ասել է պատգամավորի թեկնածու Խալիդ Բագիրովը։

Պատգամավորի թեկնածուներ Խալիդ Բագիրովը, Բախտիար Գաջիեւը, Նուրլանա Ջալիլը եւ մյուսները եկել են ԿԸՀ շենքի մոտ՝ պահանջելով պատասխանել կեղծիքների մասին իրենց բողոքներին։ «Մազահիր Պանախով, հանիր խցաններն ականջներիցդ եւ լսիր մեր պահանջները, պատասխանիր մեր բողոքներին»,- բղավել է թեկնածու Խալիդ Բագիրովը։

Միջադեպի վայր են ելել ոստիկանության օպերատիվ արձագանքման գնդի աշխատակիցներ, որոնք հավաքվածներին կոչ են արել հեռանալ։ Մոտենում են նաեւ ցուցարարներ ու լրագրողներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ