News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Զանգահարում եմ սեյսմիկի ղեկավարին, ասում եմ՝ բարեւ ձեզ, Երեւան քաղաքի ավագանու անդամ Մարկոս Հարությունյանն է, լսել եմ՝ գնացել եք Վարդաշենի շենքեր. հարցնում է պարոն Հարությունյան, ո՞ր խմբակցությունից եք, ճիշտն ասած շատ զարմացա, ասացի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է խոսում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, լրագրողների հետ զրույցում պատմեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը՝ անդրադառնալով Վարդաշենի 68ա հասցեում գտնվող հանրակացարանի վթարային պայմաններին։

«Ասաց՝ պարոն Հարությունյան, շատ հաճելի է, ասեմ, որ շատ աղետալի վիճակ է այնտեղ, քանդելու ենթակա շենք է, այսօր պետք է այդ ժողովրդին անհապաղ հանենք, լավ է, որ դուք անդրադարձաք այդ հարցին. հետո ասացի՝ «Բարգավաճից» եմ, դու սեյսմի՞կ ես, թե՞ սոցիոլոգ, քեզ համար ի՞նչ տարբերություն, թե ես որ խմբակցությունից եմ, դու քո գործն արա։ Ասում է՝ պարոն Հարությունյան, չեք հավատա, բայց դա 3–րդ կարգ է, ես ուղղակի սխալվել էի։ Հիմա ես ինչպե՞ս կարող եմ հավատալ, որ այս շենքը 4–րդ կարգի վթարային չէ»,– հարցրեց ավագանու անդամը։

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ Արմեն Նեսիսիյանի խոսքով՝ ավագանու վերջին նիստի ժամանակ ինքն այս հարցը բարձրացրել է։

«Արդեն 8 ամիս է՝ այդ հարցը բարձրացնում ենք։ Ամսի 11–ի նիստին եւս այս հարցը բարձրացրեցինք, քաղաքապետն էլ պատասխանեց, որ դուք ինքներդ ներդրողներ ճարեք։ Ճիշտն ասած, զարմացած ու ապշած եմ, որ իշխանությունը՝ ընդդիմությանն է դիմում, որ ներդրող ճարի։ Ես էլ պատասխանեցի, որ եթե ձեր փոխարեն ես լինեի քաղաքապետ, հաստատ կճարեի»,– ասաց Ներսիսյանը։

Նա հիշեցրեց Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավը, երբ նա տարբեր խոստումներ էր տալիս երեւանցիներին, եւ կոչ արեց նրան դիմել վարչապետի օրինակին՝ «լայվին». «Թող լայվ մտնի, ինչպես վարչապետն է մտնում, եւ կոչ անի սփյուռքին, դրսի իր ընկերներին  գալ Հայաստանում ներդում անել։ Այդ տաք սենյակում, որ նստում է, կարծում է՝ քաղաքապետարանում ինքը լուրջ գործառույթ է անում. ես ապշած եմ մնացել»։

Նշենք, որ Վարդաշենի 68ա հասցեում գտնվող հանրակացարանի պատշգամբում նախօրեին փլուզում էր եղել, ինչի հետուանքով տուժել էին երկու տարեց կանայք։ Բնակիչները բողոքում են՝ ոչ միայն շենքն է  վթարային, նաեւ չկան սանիտարահիգենիկ պայմաններ։

Տպել
Ամենաշատ