News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ փետրվարի 17-ին, վերջին հրաժեշտը տվեցին լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանին։

Հայտնի լուսանկարչին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, նրանց թվում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Միշտ ուշադիր էր մարդկանց նկատմամբ, իր հերոսներին որ նկարում էր , հետո միայնակ չէր թողնում, հետներն ընկերություն էր անում։ Անպայման հետաքրքրվում էր նրանց հետագա ճակատագրով, ոնց որ իր սրտից առհավետ մի կտոր նվիրում էր այդ մարդուն։ Ֆանտաստիկ լուսանկարիչ էր։ Առաջին հերթին ընկերանում էր, հետո նոր այդ մարդիկ դառնում էին իր լուսանկարչական օբյեկտը»,- լրագրողներին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Ընկերները ցավով են հիշում հանկարծամահ եղած լուսանկարչին՝ շեշտելով նրա թողած լուսանկարչական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը։

«Հույս ունեմ՝ պետական աջակցություն կլինի այն թվայնացնելու եւ պահպանելու համար, որովհետեւ այն մեծ արժեք ունի պետության համար»,- լրագրողներին ասաց Ավագյանի  ընկերը, նկարիչ Տիգրան Մանգասարյանը։ 

1989 թվականից  Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Իր լուսանկարներում  Գերման Ավագյանն անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության,  հանքարդյունաբերության ոլորտի, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Լուսանկարիչը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ լուսանկարի միջոցով, կարծես, այսօրվա մեր կյանքը սառնարանի է ի պահ տրվում՝  տարիներ հետո գալիք սերնդին ցույց տալու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ