News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Հրամանատարական կազմի հետ աշխատանքով պետք է խնդիրը լուծվի, չեմ բացառում, որ այդ գործողության դեպքում մարդկանց փոփոխություն նույնպես լինի։  Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում ինքնասպանությունների ու սպանությունների աճին։ 

«Դա քննարկումներով չի լուծվում, կոնկրետ քայլերով պետք է լուծվի։ Չեմ կարող վարչապետի փոխարեն պատասխանել, սակայն վստահ եմ՝ գործողություններ են լինելու։  Այստեղ փորձել արդարանալ  կամ ինչ-որ ձեւով որեւէ բան բացատրել՝  միշտ կարելի է, բայց գործողությունները պետք է լինեն կտրուկ՝ բացառելու նման դեպքերը, որովհետեւ, այո, աշխարհի բոլոր երկներում նման դեպքեր լինում են, բայց մենք դրա իրավունքը չունենք։ Հրամանատարական կազմի հետ աշխատանքով պետք է խնդիրը լուծվի, չեմ բացառում, որ այդ գործողության դեպքում մարդկանց փոփոխություն նույնպես լինի»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Հարցին՝ որո՞նք են անհրաժեշտ  քայլերը, Սիմոնյանն ասաց. «Ես ճշգրիտ պատասխան չեմ կարող տալ, քանի որ մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ յուրաքանչյուրն առանձին դեպք է։ Ամեն դեպք ունի իր պատճառը եւ այդ պատճառը մեկը չէ. լինում է առողջական խնդրի պատճառով, որ, օրինակ, այս մարդը չպետք է բանակ գնար, լինում են ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ Հրամանատարական կազմը, հասարակությունը դրանով պետք է զբաղվեն։ Պետք է իմանանք, որ մեր զինվորներն իրենց ապահով պիտի զգան»։

Տարածվող լուրերին, թե հայաստանցի-արցախցի տարանջատումն էլ է  բռնությունների հանգեցնում, Սիմոնյանն արձագանքեց. «Բացառում եմ նման բանը։ Ես ղարաբաղցի եմ այնքանով, որքանով երեւանցի եմ, չկաայդպիսի բան եւ չի կարող լինել։ Խնդրում եմ,  նման խոսակցություններին տուրք  չտալ։ Երեխաները մերն են, բոլորն էլ իմ եղբայրներն ու երեխաներն են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ