News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան տեխնոլոգիական SpaceX ընկերությունը Starlink նախագծի շրջանակներում ցածր մերձերկրային ուղեծիր հերթական 60 ինտերնետ-արբանյակներն է ուղարկել։ Երկուշաբթի, փետրվարի 17-ին, Իլոն Մասկի ընկերությունը հաստատել է բոլոր արբանյակների հաջողված արձակումը ուղեծիր։ Այսպիսով, միկրոարբանյակների թիվը ուղեծրում հասցվել է 300-ի, հայտնում է DW-ն։

Falcon 9 հրթիռակիրը միկրոարբանյակներով արձակվել էր Ֆլորիդայում ԱՄՆ ՌՕՈՒ բազայից։ Ընդ որում, ծանր երկաստիճան հրթիռի առաջին բազմանգամյա աստիճանը, որն արդեն չորրորդ անգամ էր օգտագործվում, չէր կարողացել վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսում լողացող Of Course I Still Love You հարթակի վրա եւ ընկել էր ջրի մեջ։ Այնուամենայնիվ, SpaceX-ը խոստացել էր այն ափ ահանել։

Սկզբնապես արբանյակները ուղեծիր են հանվում 290 կմ բարձրությամբ։ SpaceX-ի ինժեներների կողմից դրանց աշխատուանակությունը ստուգելուց հետո սարքերը սեփական իոնային շարժիչների օգնությամբ ավելի բարձր ուղեծիր են բարձրանում։ Առաջին 60 արբանյակներն արձակվել են 2019թ․ մայիսի վերջին, երկրորդը՝ նոյեմբերին, այնուհետեւ երկու արձակում է եղել հունվարին։

SpaceX-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկը մտադիր է հազարավոր նման Starlink արբանյակներ հանել ուղեծիր, որպեսզի բարձր արագությամբ համացանցը դարձնի ավելի մատչելի։ Նա ծրագրում է ԱՄՆ հյուսիսային մասում եւ Կանադայում սպասարկումը սկսել հաջորդ տարի՝ բնակավայրերի համընդհանուր պարուրմամբ։

SpaceX-ը մի քանի այլ ընկերությունների հետ նախատեսում է լայնաշերտ համացանց տրամադրել ողջ աշխարհին, մանավանդ այն վայրերին, որտեղ այն շատ թանկ արժե կամ հուսալի չէ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ