News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ՝ բնակչության շրջանում հայտնի Օղակաձեւ այգում, օրեր առաջ տեխնիկա է աշխատել: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա տեղեկություն ունի, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր է հիմնվում։ Նախ՝ քաղաքապետը տարօրինակորեն կամ զավեշտալիորեն տեղյակ չէր, թե իր քթի տակ ինչ է կատարվում Կենտրոն վարչական շրջանում՝ այգու տարածքում՝ մանկական խաղահրապարակի մոտ: Պարզվեց, որ լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի ոչ միայն աշխատողները, այլեւ տնօրեն Ռուբեն Սիմոնյանը տեղյակ չէին, որ այդ տարածքում աղբի տեսակավորման կենտրոն է կառուցվելու: Այդ մասին նրանց պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել:

«Դա դեռեւս ինչ-որ խոսակցության մակարդակով է, որեւէ հստակ, կոնկրետ ժամանակներ չունենք, տեղյակ չենք։ Այս տարածքը «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի սեփականությունն է։ Որեւիցէ գործ դեռեւս չի եղել, ուղղակի գիտենք, որ կարող է…»,- նկատեց Սիմոնյանը։

Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին շտապեցին տեղեկացնել, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր չի նախատեսվում հիմնել, այլ աղբի տեսակավորման կետ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Նման աղբի տեսակավորման կետեր արդեն կան Դավթաշենում, Աջափնյակում եւ Մալաթիա-Սեբաստիայում։ Նման հավաքակետեր գործելու են բոլոր 12 վարչական շրջաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ