News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի Պետխորհրդին առնընթեր մաքսային սակագների կոմիտեն այս տարվա մարտի 2-ից սկսելու է չինական ընկերություններից դիմումներ ընդունել ԱՄՆ-ից 696 ապրանքներ ներմուծման տուրքերից ազատելու մասին: Երեքշաբթի հրապարակված գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդպիսի թույլտվությունները գործելու են մեկ տարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի մարտի 2-ից Չինաստանի Պետխորհրդի Մաքսային սակագների պետական կոմիտեն կսկսի դիմումներ ընդունել չինական համապատասխան ձեռնարկություններից: Որոշակի պայմաններին, ինչպես նաեւ շուկայի եւ առեւտրի սկզբունքներին համապատասխան ԱՄՆ-ում ներմուծման գնումներին համապատասխանության ստուգման հիմքով նրանց գործարքների վրա չեն դրվի մեր երկրում հայելային սակագները, որ սահմանվել են ի պատասխան ԱՄՆ-ում 301-րդ հոդվածի հիմքով մտցված լրացուցիչ գանձումների»,- նշված է փաստաթղթում: Փաստաթղթին կցված հավելվածում նշված է, որ 696 ապրանքների ցանկի մեջ են մտնում խոզի, տավարի միսը, սոյան, սեղմված բնական գազը, նավթը եւ այլն:

«Միջնորդող սուբյեկտի դիմումը հաստատվելուց հետո ներմուծումը մեկ տարվա ընթացքում եւ նշված գումարի սահմաններում մեր երկրում հայելային սակագներով չի հարկվի, որոնք սահմանվել են ի պատասխան ԱՄՆ-ում 301-րդ հոդվածի հիմքով մտցված լրացուցիչ գանձումների»,- նշված է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ