News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտառոց դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Արմեն Հայրապետյանի սենյակում խառնաշփոթ է եղել:

Ըստ մեզ հասած լուրերի՝ դատապարտյալի խուց են շտապել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներ. խուցը եղել է տակնուվրա արված, եւ դեռ ավելին՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները գետնի վրա հայտնաբերել են արնանման հետքեր:

Ի՞նչ է կատարվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան՝ մեզ հայտնեցին. «Դատապարտյալ Արմեն Հայրապետյանը պահանջ է ներկայացրել իրեն այլ մասնաշենք տեղափոխելու համար: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից նրան բացատրվել է, որ իր պահանջը պետք է գրավոր ներկայացնի, սակայն Ա. Հայրապետյանը հրաժարվել է դիմում գրելուց եւ կատարել է ինքնավնասում՝ պնդելով իր պահանջը»:

ՔԿ ծառայությունը հաստատեց մեր տեղեկությունը, որ դատապարտյալ Հայրապետյանի հետ խնդիր է եղել, որի հիմնական պատճառը եղել է իրեն այլ մասնաշենք տեղափոխելու հարցը: Արդյոք այս ինքնավնասումից հետո դատապարտյալի պահանջը կկատարվի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի իրադարձությունների զարգացմանը:

Նշենք, որ 2009 թվականին Արմեն Հայրապետյանը ազատազրկման է դատապարտվել 13 տարի ժամկետով, եւ շուրջ 11 տարի է, ինչ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում: Վերջինս 13 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ բռնությամբ, զենքի գործադրման սպառնալիքով, իր ավտոմեքենայով առեւանգել է Աստղաձոր գյուղի բնակչուհի անչափահաս Նելլի Կնյազյանին եւ, նրա կամքին համառակ, նրան տարել է Մարտունի-Վարդենիս ճանապարհի առափնյա անտառը, որտեղ, նրա կամքին հակառակ, բռնության գործադրմամբ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

2006 թվականին քրեական գործով որոշում է կայացվել Արմեն Հայրապետյանի նկատմամբ իր այդ արարքի համար հետախուզում հայտարարել, եւ, ահա, երկու տարի անց՝ 2008 թվականին, նա հայտնաբերվել է եւ կանգնել է դատարանի առաջ: Վերջինս դատարանում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն՝ դատաքննության ընթացքում տալով մասնակի ինքնախոստովանական ցուցմունք եւ խուսափողական պատասխաններ, հայտնել է, որ հիշում է միայն այն, որ Աստղաձոր գյուղով անցնելիս առեւանգել է Նելլի Կնյազյանին, սակայն առեւանգման նպատակի մասին կոնկրետ ոչինչ չի հիշում:

Չի բացառում, որ հնարավոր է՝ նրան բռնաբարելու նպատակ է ունեցել: Աղոտ ձեւով հիշում է, որ Ն. Կնյազյանին առեւանգելով՝ նրան տարել է առափնյա անտառագոտի, որտեղ ինքը մերկացել է, ապա նաեւ մերկացրել նրան, սակայն վերջին պահին մի պահ զգաստացել է եւ նրան ձեռք չի տվել: Ինքն ամաչում է իր կատարած արարքի համար եւ զղջում: Ինչեւէ, շուրջ 11 տարի բանտում գտնվող Հայրապետյանը միգուցե իրեն այլ մասնաշենք տեղափոխելու համար ունի կոնկրետ պատճառներ, ինչը պետք է պարզի Քրեակատարողական ծառայությունը. միգուցե դատապարտյալին վտանգ է սպառնում, որ նա խնդրում է իրեն տեղափոխել այլ մասնաշենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ