News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն կողմերի հավասար իրավունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է Brexit- ի շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ Եվրամիության հետ առեւտրային բանակցություններում Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆրոստը: Բրյուսելի Ազատ համալսարանում Ֆրոստի ելույթից հատվածներ է տարածել Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է ամուր եւ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել մեզ հետ այս ծայրահեղ բարդ պայմաններում, ինչպես մեզ ասում են Եվրոպական հանձնաժողովից եւ համայնքի 27 երկրներից մեր ընկերները, միակ հնարավոր մոտեցումը դրանք հավասարության հիմունքներով կառուցելն է»,- ընդգծել է Ֆրոստը: Նրա խոսքով` Լոնդոնը չի կարող ընդունել Բրյուսելի առաջարկած հետագա համագործակցության պայմանները` առաջարկելով, որ ԵՄ-ն կհետեւի, որպեսզի Մեծ Բրիտանիան «խաղի հավասար կանոններ» ապահովի Միացյալ Թագավորության եւ Եվրամիության ընկերությունների եւ աշխատողների համար: Բրիտանացի բանակցողը շեշտել է, որ սեփական օրենքները սահմանելու հնարավորությունը, չառաջնորդվելով ԵՄ կանոնակարգերով, առանցքային նշանակություն ունի Լոնդոնի համար, որը հետ չի կանգնի այս դիրքորոշումից եւ նաեւ չի կերկարաձգի Brexit-ից հետո անցումային շրջանը, եթե բանակցությունները չհաջողվի ավարտել մինչեւ սահմանված ժամկետը:

«Ինչպե՞ս դուք կզգայիք ձեզ, եթե Միացյալ Թագավորությունը պահանջեր, որպեսզի իր շահերի պաշտպանության համար ԵՄ-ն օպերատիվ կերպով սկսեր ներդաշնակացնել իր օրենքները մեր ազգային օրենքների եւ մեր կարգավորիչ մարմինների ու դատարանների որոշումների հետ», - նշվում է Ֆորստի ելույթի տեքստում, որը կարծում է, որ նման մոտեցումը ԵՄ-ի կողմից կխաթարեր Միացյալ Թագավորության ինքնիշխանությունը եւ բրիտանական կառավարության օրինականությանը:

Անցած շաբաթ Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է Մեծ Բրիտանիային աննախադեպ պայմաններ առաջարկել դեպի միասնական շուկա մուտքի համար, սակայն շեշտել էր, որ դրա համար Լոնդոնը պետք է երաշխավորի Եվրամիությունում գործող արդար մրցակցության պայմաններին, սոցիալական, բնապահպանական  եւ այլ ստանդարտներին հետեւելը:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առևտրային բանակցությունները պետք է սկսվեն մարտի սկզբին, սակայն դրանք կարող են արագ դադարեցվել` կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով: Եթե ​​ազատ առեւտրի մասին համաձայնագիրը մինչեւ տարեվերջ չստորագրվի, իսկ բանակցությունների ժամկետը չերկարաձգվի, ապա Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն ստիպված կլինեն սկսել առեւտուրն ԱՀԿ կանոնակարգի համաձայն, ինչը, ի թիվս այլ բաների, բազմաթիվ մաքսային սակագների վերադարձ է ենթադրում:

Միացյալ Թագավորությունը լքել էր Եվրամիությունը հունվարի 31-ին, ինչից հետո սկսվեց անցումային շրջանը, որի ընթացքում եվրոպական համայնքի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները գործնականում որևէ փոփոխության չեն ենթարկվի: Այս փուլը պետք է ավարտվի դեկտեմբերի 31-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ