News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Amazon-ի գործադիր տնօրեն Զեֆ Բեզոսը հայտարարել է իր պատվին կոչված Երկրի հիմնադրամ ստեղծելու որոշման մասին: Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ուզում եմ բարելավել արդեն ուսումնասիրված մեթոդները եւ նոր մեթոդներ գտնել` կլիմայի փոփոխության կործանարար հետեւանքների դեմ պայքարի համար»,- գրում է Բեզոսը:

«Մեր մոլորակի համար ամենամեծ սպառնալիքին» հակազդելու համար Բեզոսը տաս միլիարդ դոլար է հատկացրել: Նրա խոսքով` Երկրի հիմնադրամից միջոցներ կհատկացվեն գիտնականներին, ակտիվիստներին եւ հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են այս խնդրի լուծման գործում: «Ես կսկսեմ դրամաշնորհներ տրամադրել այս ամառ»,- նշեց միլիարդատերը:

Բեզոսը  միասին աշխատելու կոչով դիմել է ընկերություններին, երկրի կառավարություններին, միջազգային կազմակերպություններին եւ հասարակ մարդկանց:
«Երկիրն այն է, ինչ միավորում է մեզ բոլորիս. եկեք միասին այն պաշտպանենք»,- առաջարկել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զեֆ Բեզոսը կրկին գլխավորել է Forbes-ի` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: 115.5 միլիարդ դոլար ցուցանիշով նա առաջ է անցել Louis Vuitton Moеt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունը 112.9 միլիարդ դոլար է գնահատվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ