News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի հիմնական արդյունաբերական պետական ձեռնարկությունների արտադրական հզորություններն արդեն ավելի քան 80 տոկոսով գործում են, երեքշաբթի հայտնել է Չինաստանի պետական գույքի վերահսկման եւ կառավարման կոմիտեի ղեկավարի տեղակալ Ժեն Հունբինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նախնական տեղեկություններով՝ պետգույքի վերահսկման եւ կառավարման կոմիտեի հսկողության տակ գտնվող պետական ձեռնարկությունների ավելի քան 20 հազար գլխավոր արտադրական դուստր ընկերությունների արտադրական հզորությունների բեռնումը ներկայումս արդեն գերազանցում է 80 տոկոսը»,- ճեպազրույցում հայտնել է Ժեն Հունբինը:

Նա հավելել է, որ ձեռնարկությունների մի մասը չի գործում հիմնականում այն պատճառով, որ գտնվում է ծայրահեղ բարդ համաճարակաբանական իրադրությամբ շրջաններում:

«Ինչ վերաբերում է ոչ տեխնիկական, հաղորդակցային, տրանսպորտային եւ այլ ոլորտներին, ապա ներկայումս արտադրական հզորությունները գործում են ավելի քան 95 տոկոսով, որոշ ոլորտներում գործարկված են 100 տոկոսով»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նա ընդունել է, որ կորոնավիրուսի համաճարակը բացասաբար է ազդել երկրի արդյունաբերական հատվածի վրա, որոշ ոլորտներում՝ բավականին ուժեղ:

«Կենտրոնական պետական ձեռնարկությունների մասին խոսելու դեպքում պետք է ասենք, որ համաճարակը բռնկվել է Նոր տարվա ժամանակ՝ այսպիսով, արտադրության վրա ազդեցությունը եղել է համեմատաբար վերահսկելի, բայց փետրվարին ազդեցությունը բավականին զգալի է»,- պարզաբանել է նա:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին երկրի կենտրոնական շրջանում Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին հիվանդության հարուցիչը՝ դա նոր կորոնավիրուս էր: ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել էր միջազգային նշանակության  արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը պաշտոնական անվանում տվել՝ COVID-19: Մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը արդեն անցել է 72,4 հազարից, մահացել է ավելի քան 1,8 հազար մարդ, բուժվել է 12,5 հազարը: Չինաստանի սահմաններից դուրս վարակվել է գրեթե 700 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ